Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Գրեմմի 2024»․ Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել, Բիլլի Այլիշը հաղթել է «Տարվա լավագույն երգ» անվանակարգում

«Գրեմմի 2024»․ Թեյլոր Սվիֆթը ռեկորդ է սահմանել, Բիլլի Այլիշը հաղթել է «Տարվա 
լավագույն երգ» անվանակարգում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լոս Անջելեսում «Գրեմմի» 66-րդ մրցանակաբաշխության ժամանակ ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն արժանացել է «Տարվա լավագույն ալբոմ» մրցանակին՝ դառնալով առաջինը, որին այս հեղինակավոր մրցանակը բաժին է հասնում չորրորդ անգամ։ Մրցանակը շնորհվել է «Midnights» ալբոմին։

426163779_799634722208298_2484413867337326704_n.jpg (84 KB)

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, նախկինում նա հավասարվել էր Սթիվի Ուանդերին, Փոլ Սայմոնին և Ֆրենկ Սինատրային՝ «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում հաղթելով երեք անգամ։

Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը հաղթել է «Տարվա երգ» անվանակարգում՝ «Բարբի» ֆիլմում հնչած իր «What Was I Made For» երգի համար: Այս մրցանակի համար Բիլլի Այլիշի հետ ներկայացված էին նաև Դուա Լիպան՝ «Dance the Night», Ջոն Բատիստը՝ «Butterfly», Լանա Դել Ռեյը՝ «A&W», Մայլի Սայրուսը՝ «Flowers», Թեյլոր Սվիֆթը՝ «Anti-Hero», Օլիվիա Ռոդրիգոն՝ «Vampire» և SZA-ը՝ «Kill Bill» երգի համար։

0d3ed2b0-c3d7-11ee-b29c-3feac18d31e1.jpg (36 KB)

«Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթել է Մայլի Սայրուսը՝ «Flowers» երգի համար։ «Flowers»-ը 2023 թվականին Billboard երաժշտական ​​չարթում ութ շաբաթ շարունակ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը:

77b8f470-c3de-11ee-8685-316409d66f25.jpg (40 KB)

«Լավագույն նոր կատարող» անվանակարգում հաղթել է Վիկտորյա Մոնեն:

Victoria-Monet-Grammys-2024-020424-08579e0c1c644d1f8d954054725b3158.jpg (105 KB)

Թեյլոր Սվիֆթը նաև մրցանակի է արժանացել «Լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգում։ Ընդունելով արձանիկը՝ նա հայտարարել է ապրիլին նոր՝ 11-րդ ալբոմի՝ «The Tortured Poets Department»-ի թողարկման մասին։

0004.gif (437 KB)

Այս տարի նաև հաղթողներ ընտրվեցին երեք նոր անվանակարգերում՝ «Լավագույն աֆրիկյան երաժշտական ​​կատարում», «Լավագույն ալտերնատիվ ջազ ալբոմ» և «Լավագույն պարային-փոփ ձայնագրություն»:

66-րդ «Գրեմմի»-ի մրցանակները շնորհվել են 2022 թ․ հոկտեմբերի 1-ից մինչև 2023 թ․ սեպտեմբերի 15-ը թողարկված երգերի և ալբոմների համար։ Թեկնածուները ներկայացված էին 94 անվանակարգերում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am