Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱԺ իշխող խմբակցությունը կմիջնորդի «Սիներջի»-ի կալանավորված աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ իշխող խմբակցությունը կմիջնորդի «Սիներջի»-ի կալանավորված 
աշխատակիցների խափանման միջոցը փոխելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կմիջնորդի, որպեսզի փոխվեն «Սիներջի» ընկերության կալանավորված աշխատակիցների՝ Աշոտ Հովանեսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սրա համար կան նաև որոշակի հանրային ազդակներ: Հատկապես հաշվի է առնվել, որ կան մեղմացուցիչ հանգամանքներ, հատկապես կանանց պարագայում՝ մանկահասակ երեխաների առումով: Երեկ խմբակցության նիստում քննարկել ենք: Ըստ էության, դրական ենք տրամադրված նրանց խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնելու հարցով»,-ասաց Կոնջորյանը:

Միջնորդությունն, ըստ ամենայնի, պատգամավորները կներկայացնեն փետրվարի 6-ին:

Խմբակցությունում կարծում են, որ խափանման միջոցի փոփոխությունը չի ազդի քննության որակի վրա: Պատգամավորների ստորագրությունները, սակայն, դեռ թղթի վրա չկան:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք խմբակցության նիստին, որում քննարկվել է միջնորդություն ներկայացնելու հարցը,  ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Անի Գևորգյանը նրա եղբոր կինն է, Կոնջորյանը բացասական պատասխան տվեց, Սիմոնյանը փետրվարի 5-ի նիստին ներկա չի եղել:

Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am