Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

«Օփենհայմեր»-ը «Բաֆթա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է ամենամեծ թվով մրցանակների

«Օփենհայմեր»-ը «Բաֆթա» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 
ամենամեծ թվով մրցանակների

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի «Բաֆթա» մրցանակաբաշխության ժամանակ ամենամեծ թվով մրցանակները բաժին են հասել «Օփենհայմեր» ֆիլմին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Ֆիլմի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։ Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին։ Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի նկարահանած դրաման, ընդհանուր առմամբ, 7 մրցանակի է արժանացել, այդ թվում՝ ճանաչվելով լավագույն ֆիլմ։

«Խեղճ դժբախտներ» ֆիլմն արժանացել է 5 մրցանակի։ Ֆիլմի գլխավոր կերպարին մարմնավորած Էմմա Ստոունը ճանաչվել է լավագույն դերասանուհի։  

Լավագույն բրիտանական ֆիլմ է ճանաչվել Ջոնաթան Գլեյզերի «Շահերի գոտի» ֆիլմը։ Հիմնականում գերմաներենով նկարահանված այս ֆիլմը ճանաչվել է նաև ոչ անգլիալեզու լավագույն ֆիլմ։

01.jpg (38 KB)

02.jpg (73 KB)

04.jpg (80 KB)

05.jpg (141 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am