Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ալեն Դելոնի տնից մի քանի տասնյակ միավոր հրաձգային զենք են առգրավել

Ալեն Դելոնի տնից մի քանի տասնյակ միավոր հրաձգային զենք են առգրավել

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ժանդարմները ավելի քան 50 հրազեն են առգրավել 88-ամյա դերասան Ալեն Դելոնի տնից, հնարավոր է, նրա առողջական վիճակի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Le Parisien թերթը։

«Անցած շաբաթվա վերջին ժանդարմները հիսունից ավելի հրաձգային զենք են առգրավել Ալեն Դելոնի տնից», – գրում է թերթը։

Նշվում է, որ Դելոնը թույլտվություններ ունի իրեն պատկանող զենքի համար, սակայն այն առգրավվել է՝ դատարանի որոշման համաձայն։ Թերթը որպես հնարավոր պատճառ նշում է դերասանի «թույլ առողջական վիճակի» հետ կապված՝ նրա երեխաների մտավախությունները։ Դելոնին խնամող Հիրոմի Ռոլենի փաստաբանը հրատարակությանը հայտնել է, թե Ռոլենը մտահոգված է, որ Դելոնը բուժում չի ստանում, և դրա հետ մեկտեղ նրա տանը շատ զենք կա։

Դելոնի առողջական վիճակը վերջին ժամանակներս վեճերի առարկա է դարձել նրա ընտանիքի անդամների և մերձավորների շրջանում։ Հաղորդվել է, որ դատախազությունը նախաքննություն է սկսել այն բանից հետո, երբ դերասանի կրտսեր որդին` Ալեն Ֆաբիեն, գանգատ է ներկայացրել իր քրոջ՝ Անուշկայի նկատմամբ, որն, իբր, չարաշահել է հոր անտեղյակությունն ու թուլությունը։ Դելոնին խնամող Հիրոմի Ռոլենն իր հերթին նամակ է գրել դատախազություն, որում նրա զավակներին մեղադրել է ֆրանսիացի կինոաստղի «կանխամտածված սպանության փորձի» մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am