Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին

Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի 
անդամակցությունը ԵԽԽՎ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:

Այս տարվա հունվարին տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, քանի որ Բաքուն եվրոպական նշված կառույցի ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Ադրբեջանը մեղադրվել է նաև ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու համար:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այդ կառույցին մեղադրել էր կրկնակի ստանդարտներ կիրառելու և «երկրի ընտրական գործընթացին չարդարացված միջամտության փորձի» համար: Ադրբեջանական կողմը հայտարարել է նաև, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am