Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Մեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունումը

Մեկնարկել Է «VivaTech 2024» միջազգային ցուցահանդեսի մասնակցության 
հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2024 թ. մայիսի 22-25-ը Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում  կայանալիք Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառման՝ «VivaTech 2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 25-ն է։

Ցուցահանդեսին նախարարությունը մասնակցելու է «ՀԱՅԱՍՏԱՆ» (ARMENIA) միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական ոլորտային ընկերություններին:

 Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, անցկացվող միջոցառումների, ինչպես նաև ստարտափ ընկերությունների համար նախատեսված մրցույթների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվության համար անցնել հետևյալ հղումով:

Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։

Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am