Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Alphabet-ի, Apple-ի և Meta-ի դեմ՝ թվային շուկաների օրենքը խախտելու համար
15:32, 25 Մարտ 2024
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովն առաջին հետաքննությունն է սկսել Alphabet, Apple և Meta ընկերությունների նկատմամբ՝ ԵՄ թվային շուկաների մասին օրենքի` նրանց կողմից ենթադրյալ խախտման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
ԵՄ-ում մրցակցությունը վերահսկող մարմինը կհետաքննի Alphabet-ի կանոնները Google Play-ի և Google Search-ի կառավարման առումով, App Store-ում Apple-ի կառավարման կանոնները, ինչպես նաև Meta-ի մի քանի կանոններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում