Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի կարճ ֆորմատով հոլովակների ձևաչափի ներդրումը

LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի կարճ ֆորմատով հոլովակների ձևաչափի 
ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LinkedIn-ը փորձարկում է TikTok-ի կարճ ֆորմատով վիդեոների ֆորմատի ներդրումն իր հարթակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընկերությունն այս տեղեկությունը հաստատել է TechCrunch-ին: 

LinkedIn-ը միանում է բազմաթիվ այլ հայտնի հավելվածների, որոնք գործարկել են իրենց կարճ վիդեո հոսքերը TikTok-ի կտրուկ աճից հետո, որոնց թվում է Instagram-ը, YouTube-ը, Snapchat-ը և Netflix-ը: 

Այսպիսով՝ LinkedIn-ում կարող է ավելանալ նոր բաժին, որը նվիրված է ուղղահայաց ֆորմատով կարճ տեսանյութերին, որոնք կարելի է արագ թերթել: Հնարավոր կլինի հավանել տեսանյութը, թողնել մեկնաբանություն կամ կիսվել այլ օգտատերերի հետ:  

Microsoft-ին պատկանող LinkedIn-ի տեսանյութերի հոսքը կենտրոնացած կլինի կարիերայի և մասնագիտական աճի վրա: Դրա նպատակն է խթանել ներգրավվածությունը հարթակում: 

Գործառույթը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի չէ օգտատերերի մեծամասնությանը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am