Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Team-ի նոր սերնդի ցանցն Աշտարակում է

Team-ի նոր սերնդի ցանցն Աշտարակում է

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Team Telecom Armenia-ն շարունակում է նոր սերնդի ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն ավարտվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

200.JPG (710 KB) 

Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության։ Աշտարակցիները ցանցից կարող են օգտվել՝ միանալով Team-ի Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։

«Թիմով սահմանել ենք հստակ նպատակ՝ նորագույն NGN ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի կառուցումը ապագայի համար մեծ ներդրում է, որը երկար տարիներ կծառայի մեր բաժանորդներին՝ ապահովելով ինտերնետի և կապի ծառայությունների անհամեմատ բարձր որակ»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

100.JPG (496 KB)

Քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Աշտարակ քաղաքում գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոն (հասցե՝ ք. Աշտարակ, Սիսակյան փող. 1)։

Հայաստանի տարածքում նոր սերնդի NGN ցանցն արդեն հասանելի է 255 000 տնային տնտեսության և աշխատում է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում, Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն գործում է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։

300.JPG (362 KB)

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am