Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Երազանքի մասնագիտությունը՝ խոհարարություն. «Երեմյան Ակադեմիան» 5 տարեկան է

Երազանքի մասնագիտությունը՝ խոհարարություն. «Երեմյան Ակադեմիան»  5 
տարեկան է

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 8-ին հիմնել է «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան»: Նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին: 

«Երեմյան Փրոջեքեթսն» Ակադեմիայի գործարկումով արձագանքեց  ոլորտի՝ պրոֆեսիոնալ կադրեր ունենալու պահանջներին ու մարտահրավերներին:

56 հաստատված ծրագիր, 1600-ից ավելի շրջանավարտ, որի 90 %-ը գործող մասնագետներ, համագործակցություններ տեղական ու միջազգային  30-ից ավելի ընկերությունների հետ. գործունեության 5 տարիների ընթացքում Ակադեմիան ունեցել է նշանակալի արդյունքներ, գրանցել հաջողություններ, որոնք վկայում են նման հաստատություն հիմնելու անհրաժեշտության և կարևորության մասին: 

2024 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Երեմյան Ակադեմիայի» հոբելյանական 5-ամյակի միջոցառումը, որին ներկա էին  դիվանագիտական կառույցներից ներկայացուցիչներ՝ դեսպաններ, փոխդեսպաններ, հյուպատոսներ, մշակութային և կրթական գործերով ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների գործընկերներ,շրջանավարտներ և ուսանողներ։

«2017-ը Հայաստանում ռեստորանային ոլորտի համար բեկումնային էր՝ սրընթաց զարգացման տեսանկյունից, հետաքրքիր և ինքնատիպ` նախագծերի առաջարկի տեսանկյունից։ Եվ մենք թե՛ մեր նոր կոնցեպտուալ նախագծերը կյանքի կոչելու, թե՛ առհասարակ ոլորտի արդյունավետ զարգացման առումով, հասկացանք, որ այդ դրական փոփոխությունները հնարավոր չեն առանց բարձրակարգ պրոֆեսիոնալների, ոլորտի հմուտ մասնագետների՝ կրթված և որակավորված խոհարարների, սպասարկողների, կառավարիչների»-Ակադեմիայի 5-ամյակի միջոցառման ընթացքում նշեց «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը :

2 photo.JPG (4.27 MB)

Նա հավելեց, որ 5 տարին բավականին լուրջ փորձաշրջան է, որն ապացուցեց, որ այն, ինչ արվում է, անհրաժեշտ է, կարևոր է և ուղղված է մնայուն արժեքներ ստեղծելուն, հայկական խոհանոցը զարգացնելուն ու ճանաչելի դարձնելուն։

«Եվ ես վստահ եմ, որ 10, 15, 20 և բոլոր հոբելյանական առիթներին մենք մեր մեծագույն ձեռքբերումները նշելու ենք մեր նոր շրջանավարտների բազմաթիվ համայնքով»,- ասաց Դավիթ Երեմյանը:

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի խոսքով՝ 5 տարի առաջ Հայաստանում խոհարարի մասնագիտությունն ուղղակի այլընտրանք էր նրանց համար, ովքեր չգիտեին՝ ինչով զբաղվել․

«Այսօր կարող եմ վստահաբար փաստել, որ խոհարարությունը շատերի համար դարձել է երազանքի մասնագիտություն, և այդ գործում «Խոհարարության արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան»  ունի իր նշանակալի ներդրումը։ Մեր գործունեությամբ մենք կածրատիպեր և մոտեցում փոխեցինք ոչ միայն խոհարարի, այլև առհասարակ բոլոր այն մասնագիտությունների մասին, որոնք անհրաժեշտ են ռեստորանային բիզնեսում արդյունավետ գործելու և հաջողելու համար: Այստեղ սովորելը ոլորտի մասնագետների համար դարձել է մրցակցային առավելություն»,-նշեց Աիդա Տիգրանյանը։ 

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ակադեմիայի 5 տարիների գործունեության արդյունքները, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնվեցին գործընկերներին և թիմին։ 

3 photo.png (7.25 MB)

85FB9B56-BF03-46C9-B782-8AF04325830A.jpg (2.58 MB) 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am