Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԼՂ-ում Ադրբեջանի ռեժիմի դաժան հարձակումը բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա․ Freedom House

ԼՂ-ում Ադրբեջանի ռեժիմի դաժան հարձակումը բացասաբար է ազդել Հայաստանի 
ժողովրդավարացման ջանքերի վրա․ Freedom House

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած զեկույցում ընդգծվում է, Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարիներին բազմաթիվ բախումներից հետո շարունակել են սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` գրավելով երկրի տարածքի մի մասը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է կազմակերպության հրապարակած՝ Ազգերը անցումային շրջանում «Տարածաշրջան՝ վերադասավորված ինքնավարության և ժողովրդավարության կողմից» վերտառությամբ տարեկան զեկույցում, որում գնահատվում է Կենտրոնական Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության մակարդակը:

Իրավապաշտպան կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի բռնի տեղահանումն անվանում է էթնիկ զտում՝ հավելելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական և ռազմական հաղթանակները կարող են «մեծացնել նրա ախորժակը» և պատրվակ դառնալ տարածքային նոր պահանջների համար։

Զեկույցում մասնավորապես ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120 հազար էթնիկ հայերին փախչել, բացասաբար է ազդել Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա: Նշվում է, որ նրանք այժմ հիմնական բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին, որը խթանել էր 2018 թ. հեղափոխությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am