Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կանադայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:
Returning from my trip last year, a key priority was to explore ways to ensure stability & security in the South Caucasus, including the respect of the territorial integrity of Armenia.
— Mélanie Joly (@melaniejoly) April 15, 2024
We welcome the news of Alexander Grushevskiy as our first expert to @EUmARMENIA.
«Վերադառնալով անցյալ տարվա իմ այցից (խմբ․ 2023 թվականին այցելել է Հայաստան)՝ առանցքային առաջնահերթություն էր Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման ուղիների ուսումնասիրությունը, ներառյալ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։ Ողջունում ենք մեր առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկու միանալը Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությանը»,- նշել է նա։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։
2023 թվականի հոկտեմբերին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարվեց, որ Կանադան կմիանա Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում