Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու հնարավորություն

Չինաստանը ՀՀ քաղաքացիներին ընձեռում է կրթական 38 ծրագրերի մասնակցելու 
հնարավորություն

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հովանավորությամբ չինական կողմն ընձեռում է 2024թ. տրամադրվող կրթական 38 ծրագրերին դիմելու հնարավորություն, որն ամենամյա պարբերականությամբ իրականացվող ակադեմիական ոլորտին առնչվող ծրագրերի համատեքստում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշյալ ծրագրերին մասնակցելու համար լրացված հայտադիմումների սկանավորված տարբերակներն անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում ուղարկել training.armenia@gmail.com էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ ՀՀ-ում ՉԺՀ դեսպանությանը փոխանցելու նպատակով:

Ըստ աղբյուրի՝ կրթական ծրագրերին մասնակցության գրանցման ուղեցույցին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.china-aibo.cn/en/info/1005/1422.htm:

Նշվում է, որ լրացված հայտադիմումները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը՝ ներառյալ բժշկական զննման տեղեկանքը (բժշկական զննման ձև օտարերկրացիների համար), անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն մինչև մայիսի 10-ը՝ պարտադիր կցելով լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am