Տարտուսի նավահանգստում ռուսական ռազմանավերի ներկայությունը կմեծանա. պայմանագիրը 49 տարով է
16:29, 21 Հունվար 2017
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրած փաստաթղթի համաձայն` ռազմական նավերի տեղակայումը Տարտուսի նավահանգստում կընդլայնվի եւ հնարավորություն կունենա միաժամանակ ընդունել մինչև 11 նավ՝ ներառյալ միջուկային ռեակտորներ կրող նավեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վեստի.ռու-ն:
Փաստաթուղթը նաեւ մուտքի հնարավորություն է ընձեռում դեպի Սիրիայի տարածքային ջրեր եւ նավահանգիստներ:
Համաձայնագիրը ուժի մեջ կլինի 49 տարի: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաջորդ 25 տարիների համար եւս, եթե փաստաթուղթը ստորագրած կողմերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում իր մտադրությունը դադարեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում