Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը

ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք 
ունեցող քաղաքացիների թիվը

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկություններ է հրապարակել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 841 հազար 973 ընտրող:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև ապրիլի 9-ը, ժամը 18:00-ն, սակայն այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժ առաջադրման փաստաթղթեր չի ներկայացրել:

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am