Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը

Թուրքիայի ափերի մոտ խորտակվել Է ռուսական «Լիման» հետազոտական նավը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ափերի մոտ բեռնատար նավի հետ բախման հետեւանքով խորտակվել Է ՌԴ սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավը: Անձնակազմի անդամները չեն տուժել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բախումը տեղի Է ունեցել Սեւ ծովի հարավարեւմտյան մասում՝ Բոսֆորից 40 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Միջադեպի հետեւանքով «Լիման»-ը ճեղքվածք Է ստացել: 
«Սեւծովյան նավատորմի «Լիման» հետազոտական նավի անձնակամի բոլոր անդամները ողջ ու առողջ են, եւ ներկայում նախապատրաստվում Է թուրքական փրկարար նավից նրանց տարհանումը ռուսական նավ»,-ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: 
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ ընդամենը նավից տարհանվել են 78 ռուս նավաստիներ: 
Ըստ Reuters-ի տվյալների, նավը, որին բախվել Է ռուսական «Լիման»-ը, ընթանում Է Տոգոյի դրոշի ներքո: Հաղորդվում Է, որ այն կենդանիներ Էր փոխադրում: 
Գործակալությունը, հղում անելով GAC տրանսպորտային ընկերությանը, նշում Է, որ բախումը տեղի Է ունեցել վատ տեսանելիության պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am