Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ինչպես Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմություն կերտել «Յունայթեդ»-ի համար

Ինչպես Հենրիխ Մխիթարյանը կարող է պատմություն կերտել «Յունայթեդ»-ի համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի պատմություն կերտել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար` Եվրոպայի լիգայի «Սելտա»-ի դեմ կիսաեզրափակիչ խաղում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս կիսապաշտպանին է անդրադարձել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:

«Յունայթեդ»-ի երկրպագուների կողմից սիրելի ֆուտբոլիստն արդեն գոլեր է խփել Եվրոպայի լիգայի նախորդ 4 խաղերում անընդմեջ: Գրավելով «Զարյա»-ի, «Սենթ-Էթիեն»-ի «Ռոստով»-ի և «Անդերլեխտ»-ի դարպասները` հայ կիսապաշտպանը ևս մեկ հնարավորություն ունի աչքի ընկնելու Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Սելտա»-ի դեմ խաղում: Եթե Մխիթարյանը դառնա գոլի հեղինակ, ապա նա կլինի առաջին և միակ ֆուտբոլիստը, ով Եվրոպայի լիգայի 5 տարբեր խաղերում դարձել է գոլի հեղինակ նույն խաղարկությունում: 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքն անդրադարձել է նաև այն ֆուտբոլիստներին, ովքեր աչքի են ընկել եվրոգավաթներում, շեշտելով Դեյվիդ Հերդի, Դուայթ Յորքի, Կրիշտիանու Ռոնալդուի և Ուեյն Ռունիի անունները:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի «Սելտա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա մայիսի 4-ին` Երևանի ժամանակով 23:05-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am