Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Առաջին անգամ աֆրիկացի Է ընտրվել ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն

Առաջին անգամ աֆրիկացի Է ընտրվել ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության նոր գլխավոր տնօրեն Է ընտրվել Եթովպիայի առողջապահության նախկին նախարար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս որոշումն ընդունվել Է մայիսի 23-ին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնեւում ընթացող 70-րդ նստաշրջանում, ընտրության մասին պաշտոնապես հայտարարվել Է լիագումար նիստում: 
Առաջին անգամ ԱՀԿ-ն գլխավորել Է աֆրիկյան երկրի ներկայացուցիչ: Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսն ուսանել Է Երիթրեայի մայրաքաղաքում եւ Լոնդոնում, գիտությունների դոկտորի աստիճան ունի «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ: 2005-2012 թվականներին գլխավորել Է Եթովպիայի առողջապահության նախարարությունը, իսկ այնուհետեւ՝ մինչեւ 2016 թվականը, այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը: 
Մարգարետ Չենը, որը հունիսի վերջին ավարտում Է ԱՀԿ-ի ղեկավարի պաշտոնում գտնվելու տասնամյակը, արժանացել Է ԱՀԿ-ի Պատվավոր գլխավոր տնօրենի կոչման: 
Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ներկայիս նստաշրջանում, որն սկսվել Է մայիսի 22-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը, մի շարք բանաձեւեր կընդունվեն, համաձայնագրեր եւ գործողությունների գլոբալ ծրագրեր կստորագրվեն առողջապահության հրատապ խնդիրների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am