Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գրողների շախմատի առաջնությանը հաղթանակը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը

Գրողների շախմատի առաջնությանը հաղթանակը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու 
Սերգեյ Վարոսյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրողների միության անդամների շախմատի առաջնությունն անցկացվեց մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում: Շախմատային մրցաշարին մասնակցեց ութ գրող: Հաղթողները հայտնի դարձան մայիսի 25-ին:  Առաջին տեղը կիսեցին Թադևոս Խաչատրյանն ու Սերգեյ Վարոսյանը, ովքեր իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`երրորդ տեղը զբաղեցրեց Ալեքսան Գոմցյանը, չորրորդը` Արմենակ Ղազինյանը, իսկ հինգերորդ տեղը գրավեց Էդվարդ Անտինյանը:

Շախմատի առաջնությանը մասնակցեցին Ալեքսան Գոմցյանը, Սամվել Կոսյանը, Արմենակ Ղազինյանը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Պապիկյանը, Էդվարդ Անտինյանը, Թադևոս Խաչատրյանը, Սերգեյ Վարոսյանը:

Առաջին տեղի զբաղեցրած գրողները 11 000-ական դրամներ ստացան, երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին տրվեց 7000 դրամ, իսկ չորրորդ և հինգերորդ տեղերը գրավված գրողներին պատվոգրեր հանձնվեցին:

Գրողների շախմատի առաջնությունը նախաձեռնել է Հայաստանի գրողների միությունը և շախմատիստ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցը: Աղասի Ինանցի օժանդակությամբ գրողների միությանը նվիրել են սեղաններ, շախմատներ, ժամացույցներ: Ակումբի անդամները հանդիպում են նաև մարզիկների ու շախմատիստների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am