Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշխարհում առաջին թվային մահարձանն Է հայտնվել Սլովենիայում

Աշխարհում առաջին թվային մահարձանն Է հայտնվել Սլովենիայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում առաջին թվային մահարձանն Է հայտնվել Մարիբոր քաղաքի (Սլովենիա) գերեզմանատանը: Նորույթի մասին պատմում Է The Daily Mail-ը: Դատելով հրատարակության Էջերի լուսանկարներից, արտասովոր տապանաքարը կանգնեցված Է Յանեզ Մլակար անունով մարդու շիրիմին, որը մահացել Է 2000 թվանին: 
Հուշարձանը հանդերձված Է 48-դյույմանոց Էկրանով, որը կարող Է ցուցադրել լուսանկարներ, տեսագրություններ եւ այլ կոնտենտ, որ բեռնել Է ատվիրատուն: Bioenergija արտադրող ընկերության ղեկավար Սասո Ռադովանովիցի խոսքով՝ դա կարող Է լինել թեկուզեւ մի ամբողջ վեպ: Եթե մոտը ոչ ոք չկա, մոնիթորին ցուցադրվում են սոսկ հանգուցյալի անունը եւ ծննդյան եւ մահվան տարեթվերը: Երբ տվիչներն արձանագրում են, որ այցելու Է հայտնվել, միանում Է հեռարձակումը: Այդ սխեման թույլ Է տալիս ռացիոնալ ծախսել Էներգիան:   
Ինտերակտիվ մահարձանի նախագիծը մշակվել Է Մարիբորի համալսարանի պրոֆեսոր Միլան Զորմանի աջակցությամբ: Նրա խոսքով՝ այժմ ստեղծվում Է հավելված սմարթֆոնների համար, որը կփոխգործակցի հուշարձանների հետ: Մասնավորապես, այն թույլ կտա դրանցում գրանցված կոնտենտը լսել ականջակալներով, գերեզմանատանը չաղմկելու համար:
Նորույթի գինը շուրջ երեք հազար եվրո  Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am