Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Վարչապետը ներկա գտնվեց Սպարապետի օրվա միջոցառմանը

Վարչապետը ներկա գտնվեց Սպարապետի օրվա միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում ներկա գտնվեց Սպարապետի օրվան նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոստոսի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Վարչապետը նշեց, որ Խնձորեսկում Մխիթար Սպարապետի գերեզմանի մոտ գտնվող վանքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայոց բանակի մի խումբ նորակոչիկների երդման արարողությունը:

«Այստեղ գտնվող վանքում քիչ առաջ հանդիսավոր պայմաններում ընդունեցինք մի խումբ նորակոչիկների երդումը, այսօր էլ Սպարապետի օրն է նշվում Խնձորեսկում»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցադրեց Խնձորեսկի ճոճվող կամուրջը՝ կոչ անելով մինչև ամռան ավարտն այցելել այդտեղ և Հայաստանի ու Արցախի այլ տեսարժան վայրեր:

«Ով չի եղել Խնձորեսկում, շատ մեծ բան է կորցրել, բայց ամառը դեռ առջևում է: Սա Խնձորեսկի հայտնի ճոճվող կամուրջն է, եթե բարձրությունից վախենում եք, սա ամենահարմար տեղն է այդ վախը հաղթահարելու համար: Ընդհանրապես, պետք է այցելել Սևան, Կապան, Դիլիջան, Արցախ, Շուշի»,- նշեց Վարչապետը:

ՀՀ վարչապետի հետ Խնձորեսկում են նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am