Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ալեն Դելոնը մեծ Էկրանին կհայտնվի տասնամյա ընդմիջումից հետո

Ալեն Դելոնը մեծ Էկրանին կհայտնվի տասնամյա ընդմիջումից հետո

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեն Դելոնը մեծ Էկրանին կհայտնվի «Կատարյալ նմանություն» ֆիլմում, որը Ֆրանսիայում կցուցադրվի նոյեմբերի 27-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Le Figaro-ն:

Դա տասնամյա ընդմիջումից հետո առաջին կինոնկարն Է լեգենդար դերասանի մասնակցությամբ, որը վերջերս ինսուլտ Էր տարել:

Նրա նախորդ աշխատանքը կինոյում դարձել Է Կեսարի դերը «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում (2008 թ.):

Լրագրող Միշել Դենիզոյի՝ հեռուստատեսության աշխարհի մասին պատմող դեբյուտային լիամետրաժ աշխատանքում դերասանը ներկայացրել Է իրեն. նրան ծրագրին մասնակցելու Էր հրավիրել նշանավոր հաղորդավար Ֆրանկ Դյուբոսկը: Ֆիլմը նկարահանվել Է 2018 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբերի ամիսներին:

Դելոնը նկարահանումներում անցկացրել Է միայն մեկ օր, բայց շատ ուրախ Էր կինոյի աշխարհ վերադառնալու հնարավորության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am