Հրապարակվել Է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ մանկական լուսանկարը
16:19, 2 Դեկտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Ջիջի Հադիդը ցուցադրել Է իր կրտսեր քրոջ՝ Բելլայի մանկական լուսանկարը: Նա սկզբնապես քրոջ @behadxd ֆան-Էջում հրապարակված լուսանկարը դեկտեմբերի 1-ին զետեղել Է Instagram stories-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կոլաժը բաղկացած Է երկու արխիվային սեւ-սպիտակ դիմանկարից: Աջից պատկերված Է ժպտացող փոքրիկ Բելլա Հադիդը, իսկ ձախից՝ Ջիջին: Հրապարակումը հավաքել Է գրեթե 2 հազար լայք:
Ավելի վաղ Բելլա Հադիդը նկարահանվել Է ակնոցների գովազդային հոլովակում, ցուցադրելով մերկ մարմինը: Կադրերում նա կեցվածք Է ընդունել կոճակներն արձակած կաշվե բլեյզերով, որի տակից երեւում Է կապույտ կրծկալը եւ մերկ որովայնը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում