Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր. Պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել

Ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ»-ը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության 
բաժնետեր. Պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարություն է տարածել

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը չի հանդիսանում ԶՊՄԿ ընկերության բաժնետեր և սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի:

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն») հայտնում է, որ ռուսաստանյան «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊ ընկերությունը ինչպես նախկինում չի հանդիսացել, այնպես էլ ներկայում չի հանդիսանում ԶՊՄԿ Ընկերության բաժնետեր և Ընկերության սեփականատերերի կառուցվածքում որևէ մասնակցություն չունի։

Սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ոչ ընկերությունը, ոչ ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում և ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց»,- ասված է ԶՊՄԿ-ի հայտարարության մեջ:

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Նշենք, որ  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հայտարարությունը հետևել է ՀԵՏՔ պարբերականի այն հրապարակմանը, որ 2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված է նաև ռուսական հանքարդյունաբերական «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ն:

Ըստ պարբերականի՝ ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը, «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am