Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Կալյարի»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Միլանում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2 հաշվով:«Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Մարկուս Տյուրամը ու Հական Չալհանօղլուն, իսկ «Կալյարի»-ից` Էլդոր Շոմուրոդովը և Նիկոլաս Վիոլան:

Հայաստանի հավաքականի նախկին ավագ  Հենրիխ Մխիթարյանն «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 65-րդ րոպեին։

Այս տուրից հետո էլ «Ինտերը» 83 միավորով գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am