Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հուլիս 2022

Հիվանդ շնիկի եւ աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

Հիվանդ շնիկի եւ աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնակիորեն կաթվածահար վիճակում գտնվող շնիկը եւ թռչել չկարողացող աղավնին գտել են միմյանց եւ ոչ մի րոպես չեն բաժանվում իրարից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Չիխուխուա շան փոքրիկ ձագին կոչում են Լանդի, եւ նրա հետեւի թաթիկները չեն շարժվում վնասված ողնուղեղի պատճառով: Բնածին շեղումներով նրան կենդանիների օգնության ֆոնդ Է բերել շներ բազմացնողը: Գերման անունով աղավնին այնտեղ Է գրեթե հենց ծնվելուց հետո. նա չի կարողանում թռչել:

Զարմանալի Է, որ նրանց բարեկամությունը բացարձակ պատահականություն Է: Կենտրոնի աշխատակցուհին պատահաբար թռչնին դրել Է քնած շնիկի մոտ: Եվ դրանից հետո նրանց իրարից պոկելն անհնար Էր: Կենդանիների լուսանկարներն ու տեսագրություններն արագորեն տարածվել են Ցանցում եւ միլիոնավոր դիտումներ հավաքել հաշված օրերում, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]