Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հայաստանի երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում

Հայաստանի երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի 
ներդրում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության երկաթուղու ոլորտում մինչև 2024 թվականը շուրջ 39 միլիարդ դրամի ներդրում է նախատեսվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024 թվականը կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև կարևորեց օդային տրանսպորտի ոլորտում փոփոխությունները:

«Հայաստանում հիմնադրվում է երկու տեղական ավիաընկերություն, իհարկե, օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ լավացնում: Այստեղ օդային փոխադրումների ոլորտը օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում: Մեր խնդիրը պետք է այնպես լինի, որ այս ներդրումային հետաքրքրությունը ավելացնենք, զարգացնենք և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am