Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի 8-րդ նիստը նախատեսվում է անցկացնել մինչեւ տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նիստը նախատեսվում է անցկացնել մինչև 2021 թվականի վերջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին հայտնեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Կողմ ենք արտահայտվել մեր գործնական հարաբերությունների ամրապնդմանը ՝ բիզնեսի ներկայացուցիչների եւ Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջև կապերի ակտիվացման միջոցով։ Այս առումով մենք ունենք արդյունավետ գործիք ՝ երկկողմ միջտարածաշրջանային համաժողով»,- ասաց Լավրովը:

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարը հույս ունի, որ համաժողովը տեղի կունենա անկախ համավարակային իրավիճակից:

Բացի այդ, ըստ Լավրովի, կողմերը նախապատրաստվում են 2022 թվականին հայ-ռուսական երիտասարդական 7-րդ համաժողովի անցկացմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրի 25-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am