Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 335 հազար մարդ․ պատվաստումային գործընթացը շարունակվում է

COVID-19-ի դեմ պատվաստվել է ավելի քան 335 հազար մարդ․ պատվաստումային 
գործընթացը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ կատարվել է 335 721 պատվաստում,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ առաջին դեղաչափ ստացել է 215 278 հոգի, իսկ երկրորդ դեղաչափ՝ 120 443 հոգի։

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-V»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը»,- հայտնում են ՀՀ ԱՆ-ից և զգուշացնում, որ նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից և գրանցվել պատվաստման համար։

ՀՀ-ում կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները, պատվաստումներն անվճար են:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]