Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հայաստանի և Արցախի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր հուշագիր կստորագրեն

Հայաստանի և Արցախի մրցակցության պաշտպանության հանձնաժողովները նոր 
հուշագիր կստորագրեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպմանը մասնակցում էին  նաև Արցախի ՀԾՏՄԿՊՀ նախագահի տեղակալ Սերգեյ Գրիգորյանը, ՀՀ ՄՊՀ անդամ Հայկ Կարապետյանը և գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել  մրցակցության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի, մասնավորապես, շուկաների ուսումնասիրության ուղղությամբ փորձի և տեղեկատվության  փոխանակմանը, վարույթների իրականացման գործընթացում փոխօգնությանը, մասնագետների վերապատրաստումների իրականացմանը, փոխայցերի կազմակերպմանը:

Ըստ աղբյուրի՝ առավել լայն համագործակցության ապահովման նպատակով նախատեսվում է  նոր հուշագրի ստորագրում կողմերի միջև:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]