Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Musk Factor բազմասերիանոց ֆիլմը կնպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի նկատմամբ դրական իմիջի ձևավորմանը

Musk Factor բազմասերիանոց ֆիլմը կնպաստի Հայաստանում ՏՏ ոլորտի նկատմամբ 
դրական իմիջի ձևավորմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՏՏ ոլորտի նկատմամբ դրական իմիջի ձևավորմանը նպաստելու նպատակով նկարահանվել է Musk Factor հայկական արտադրության կատակերգական սերիալը, որն ապագայի մասին է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Musk Factor հայկական արտադրության 10-մասանոց ֆիլմը պատմում է չորս տղայի մասին, որոնք անիրական թվացող գաղափարից հասնում են անհավանական հաջողության՝ օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները: Նրանք ստեղծում են մարդկանց թվային կլոններ` մարդու վիրտուալ կրկնօրինակները թվային տարածքում։

Օգտագործելով այս տեխնոլոգիաները՝ ընկերները հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ օգտատերերը կարող են հաղորդակցվել արհեստական բանականության կողմից ստեղծված վիրտուալ մարդկանց հետ։ Ֆիլմի իրադարձությունները սկսվում են, երբ գլխավոր հերոսներից մեկի հայրը թռչում է Մարս՝ դառնալու այդ մոլորակի առաջին բնակիչներից մեկը։

Գեղարվեստական սերիալում ներկայացված են մոտ ապագայի՝ 2028 թվականի իրադարձությունները, և թե ինչպիսին է լինելու աշխարհն այդ ժամանակաշրջանում՝ Musk Factor-ի թիմի աչքերով։ Լայնորեն կիրառված են ամենատարբեր կլիշեներ և չափազանցված սոցիալական միտումներ, ինչպիսիք են «քաղաքական կոռեկտությունը», ազատ կամքը, արհեստական ինտելեկտի սպառնալիքները և հնարավորությունները, կրիպտո-արժույթի համատարած օգտագործումը և, ի թիվս այլ հարցերի, նաև թե ինչպիսին կլինի ապագայի կրոնը։

Նախագիծը ներկայացվելու է խոշորագույն սթրիմինգային հարթակներից մեկում (Netflix, Amazon Prime Video, HBO Max և այլն)։ Անդրադառնալով բոլորի հուզող հարցերին՝ Musk Factor-ը թիրախավորում է արտերկրի՝ տարբեր տարիքի և ՏՏ ու կինոոլորտների նկատմամբ հետաքրքրություններ ունեցող մարդկանց։ Այն նպատակ ունի հայկական ֆիլմերի համար հետագա հոսք ապահովել դեպի խոշոր սթրիմինգային ծառայություններ՝ դառնալով այս ասպարեզում իսկական առաջամարտիկ։

Նախագծի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել մի շարք դասական արտասահմանյան կինոնկարներ, որոնց առնչվող հումորային անդրադարձներ հանդիսատեսը, վստահաբար, կնկատի նաև այս սերիալում։ Դրանցից են, օրինակ, «Մեծ պայթյունի տեսությունը», «Ռիկը և Մորթին», «Սիլիկոնյան հովիտը»,  «Հետ դեպի ապագան», «Մատրիցան», «Տերմինատորը 2», «Ֆարենհայթ 451»-ը և այլն։

Նախադեպը չունեցող այս սերիալի շնորհիվ ոչ միայն աշխարհը կճանաչի մեր երկիրը՝ որպես ՏՏ կենտրոն, այլև կնպաստի ոլորտի զարգացմանը, կավելանա ՏՏ ոլորտում աշխատողները թիվը, իսկ Հայաստանում կզարգանա ՏՏ զբոսաշրջությունը։

Վերջերս բազում հայկական ընկերություններ խոշոր ներդրումներ ստացան, և ֆիլմի միջոցով մարդկանց կներկայացվի մեր երկրի ՏՏ ոլորտի հաջողության բանաձևը։

Սերիալի աշխատանքներն սկսվել են 2021 թվականի հունվարին։ Ֆիլմը կթողարկվի 2022 թվականի ամռանը։

Musk Factor սերիալի գլխավոր պրոդյուսերն է Ռաֆայել Թադևոսյանը, որը միջազգային PR և մեդիա փորձագետ է և, ի թիվս բազմաթիվ միջազգային ինքնատիպ նախագծերի, նաև տարածաշրջանի ամենամեծ՝ Luxury Food London ունեցող բլոգի ստեղծողն է (5 մլն հետևորդ)։

Musk Factor սերիալի շուրջ համախմբված է պրոֆեսիոնալ հայկական և միջազգային թիմ. ակնկալվում է աշխարհահռչակ պրոդյուսերների, դերասանների և այլ մասնագետների մասնակցություն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am