Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վեց մարդ Է ձերբակալվել Բաթումում եւ Զուգդիդում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ. Վրաստանի ՆԳՆ

Վեց մարդ Է ձերբակալվել Բաթումում եւ Զուգդիդում տեղի ունեցած անկարգությունների 
ժամանակ. Վրաստանի ՆԳՆ

 ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Բաթումում եւ Զուգդիդում բողոքի ակցիաների կազմակերպիչներին, քաղաքական առաջնորդներին եւ հավաքված քաղաքացիներին կոչ Է անում՝ պահպանել օրենքի պահանջները հավաքների ու կարծիքներ հայտնելու ժամանակ եւ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երկրի ՆԳ նախարարության հատուկ հայտարարության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ անկարգությունների ժամանակ երկու մարդ Է ձերբակալվել Զուգդիդում եւ չորսը՝ Բաթումում՝ ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու համար: «Բողոքի ակցիաններն անցկացվում են Վրաստանի տարբեր քաղաքներում՝ սակրեբուլոների նիստների հետ զուգահեռ: Ոստիկանությունը երկու մարդ Է ձերբակալվել Զուգդիդում եւ չորսը՝ Աջարիայում՝ օրենքը խախտելու համար: ՆԳՆ-ի աշխատակիցները մոբիլիզացվել են շարունակվող ակցիաների կապակցությամբ եւ պահպանում են հասարակական կարգը»,-ասվում Է հայտարարության մեջ:

Ներքին գործերի նախարարությունը, որպես մարմին, պատասխանատու Է իրավակարգի պահպանման համար, բողոքի ակցիաների կազմակերպիչներին, քաղաքական առաջնորդներին եւ հավաքված քաղաքացիներին կոչ Է անում՝ պահպանել օրենքի պահանջները հավաքների ու կարծիքներ հայտնելու ժամանակ եւ ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին: «Հակառակ դեպքում ոստիկանությունը գործելու Է իր լիազորությունների շրջանակներում, եւ խախտման յուրաքանչյուր դեպք անհապաղ կանխվելու Է»,-ասվում Է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: Բաթումի եւ Զուգդիդի սակրեբուլոները այսօր հին կազմով հաստատել են 2022 թվականի բյուջեն, ինչն առաջացրել Է քաղաքային ժողովների՝ ընդդիմության նորընտիր պատգամավորների բողոքը, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am