Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Արմենպրես»-ը նույն պատվախնդրությամբ իրականացնում է կարևոր իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը. ԿԳՄՍ նախարար

«Արմենպրես»-ը նույն պատվախնդրությամբ իրականացնում է կարևոր 
իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը. ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը արդեն մեկ դարից ավելի մասնագիտական բարձր պատասխանատվությամբ անդրադառնում է հանրությանը հուզող կարևորագույն խնդիրներին: Շնորհավորելով «Արմենպրես»-ի հիմնադրման 103-ամյակի առթիվ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ այն Հայաստանի պատմական անցյալի բազմոլորտ իրադարձությունների յուրօրինակ պահոցն է:

««Արմենպրես» լրատվական գործակալությունը դեկտեմբերի 18-ին տոնում է իր 103-ամյակը: Այն ստեղծվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ՝ որպես Հայկական հեռագրական գործակալություն։ Եվ արդեն 1 դարից ավելի է՝ մասնագիտական բարձր պատասխանատվությամբ անդրադառնում է հանրությանը հուզող կարևորագույն խնդիրներին: Վստահությամբ պետք է արձանագրել, որ այն մեր պատմական անցյալի բազմոլորտ իրադարձությունների յուրօրինակ պահոցն է:

Լինելով Հայաստանի մեդիա ոլորտի առաջատարներից՝ «Արմենպրես»-ն այսօր ևս հավատարիմ է լրատվական դաշտին բնորոշ սկզբունքներին. այն նույն պատվախնդրությամբ, նվիրվածությամբ ու վարպետությամբ, ազատ խոսքի ճիշտ ընկալմամբ շարունակում է իրականացնել երկրի կարևորագույն իրադարձությունների վավերագրման իր առաքելությունը՝ հանրությանը պատշաճ ներկայացնելով քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մարզական և այլ ոլորտներին առնչվող նորություններն ու խնդիրները: Գործակալությունը նաև ամուր օղակ է հասարակական տարբեր շերտերի խնդիրների և պատկան մարմինների միջև՝ դրանց լուծմանն ուղղված  նպատակակետով: Անգնահատելի է «Արմենպրես» լրատվական գործակալության դերը նաև Հայաստանը տեղեկատվական աշխարհում ներկայացնելու, միջազգային հարթակներում հանրահռչակելու գործում՝ մեզ աշխարհին լսելի դարձնելու առաքելությամբ:

Սրտանց շնորհավորում եմ «Արմենպրեսի» ողջ անձնակազմին, լրագրողական թիմին, ընթերցողներին: Մաղթում եմ երկար տարիների ստեղծարար աշխատանք, անխափան գործունեություն և ուժ ու եռանդ այդ բարդ ճանապարհին»,-ասված է նախարարի շնորհավորական ուղերձում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am