Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի 
լայնամասշտաբ պատերազմի. Շահան Գանտահարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսկական ծոցում արձանագրվող ռազմական գործողությունները չեն վերաճի լայնամասշտաբ պատերազմի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս կանխատեսումն արեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

Անդրադառնալով Իսրայելի վարչապետի հայտարարությունը առ այն, որ  իր երկիրը պատրաստ է Արաբական Միացյալ Էմիրություններին աջակցելու ԱՄԷ-ի քաղաքացիներին Եմենի հարձակումներից պաշտպանելու համար, նա նշեց. «Նկատենք, որ վերջերս թափ էր հավաքել Թել Ավիվ-արաբական ծոցի երկրներ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու գործընթացը։ Գործընթաց, որ գնում է Վաշինգտոն-Թեհրան միջուկային հարցով բանակցություններին զուգահեռ։

Եմեն-ԱՄԷ բախումները, ըստ էության, Սաուդյան Արաբիա-Իրան պրոքսի պատերազմի պատկեր է։  Նման գործողություններ սահմանափակ տեսքով կշարունակվեն, չնայած որ աննախադեպ երևույթներ են գրանցվում՝ ինչպես Աբու Դաբիի վրա կատարված հրթիռակոծումը»,- ընդգծեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը։

Նա կարծում է, որ Թել Ավիվի շահերից է բխում պարսկական ծոցում նման պայթունավտանգ և լարված իրավիճակի պահպանումը։ «Դա ենթահող կձևավորի Իսրայելին՝ ռազմական աջակցություն տրամադրելու և ավելի խորացնելու պարսկական ծոցի երկրների հետ իր նորահաստատ հարաբերությունները։

Ռազմաքաղաքական իրադարձությունների պարանաձգությունը, կարծում եմ, կշարունակվի Վաշինգտոն-Թեհրան բանակցությունների ֆոնին և սերտորեն կազդվի դրա վայրիվերումներից։ Համենայնդեպս, դրանք չեն վերաճի լայնամաշտաբ պատերազմի»,- կանխատեսեց Շահան Գանտահարյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am