Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Ղրղզստանում ձերբակալվել է Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացի

Ղրղզստանում ձերբակալվել է Դինքի սպանության հետ առնչություն ունենալու մեջ 
կասկածվող Թուրքիայի քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրղզստանի իշխանությունները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, ով կասկածվում է Ստամբուլում 2007 թվականին հայտնի պոլսահայ մտավորական, լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը հետ առնչություն ունենալու մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարի գործողության ընթացքում Ղրղզստանի Ներքին գործերի նախարարությունում տեղեկություն են ստացել Թուրքիայի քաղաքացու կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու մասին:  Այսպիսով, 2022 թվականի փետրվարի 26-ին հատուկ գործողությունների արդյունքում մայրաքաղաքում բերման է ենթարկել 1984 թվականին ծնված Թուրքիայի քաղաքացի Ա.Ի.-ը՝ կեղծ անձնագրով և վարորդական իրավունքով։

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կալանավորված օտարերկրյա քաղաքացին հետախուզվում է Թուրքիայի Հանրապետության իրավապահների կողմից։ Նրա նկատմամբ Ստամբուլում հետախուզում է հայտարարվել լրագրող Հրանտ Դինքի սպանության մեջ ներգրավված լինելու, ինչպես նաև մի շարք այլ ծանր հանցագործությունների, այդ թվում՝ կազմակերպված հանցագործություններում ներգրավված լինելու մեղադրանքով:

Ղրղզստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթերի կեղծման հոդվածներով հարուցվել է քրեական գործ: Փետրվարի 28-ին դատարանի որոշմամբ նա առնվազն 2 ամսով կալանավորվել է Բիշքեկում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]