Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար

ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադրություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից հայտնեցին, որ ֆեդերացիան, բնականաբար ցանկություն ունի ապագայում հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի համար, սակայն, հաշվի առնելով, որ ֆուտբոլիստը դեռ շարունակում է կարիերան, իսկ որոշումը կայացրել է ընդամենը մի քանի օր առաջ, առայժմ վաղ է ժամկետների մասին խոսելը:

Մարտի 3-ին  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է հավաքականում իր ելույթներն ավարտելու մասին: « Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։Հաջողություններ իմ ազգային հավաքականին: Ընդմիշտ ձեր՝ Հենո»,- ասված է՝ Մխիթարյանի հայտարարության մեջ:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նրա  դեբյուտը հավաքականում կայացել է 2007 թվականի հունվարին: Մխիթարյանը հանդես է եկել Եվրոպայի լավագույն լիգաներում: Նա եղել է «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018) ֆուտբոլիստ:  Նա 2017 թվականի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Եվրոպայի լիգայի եզրափակիչում գոլի է խփել՝ դրանով իսկ դառնալով եվրոպական խոշոր գավաթ նվաճած առաջին հայ ֆուտբոլիստը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am