Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել

ԵՐԵՎԱՆ , 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am