Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Քրիստիննե Գրիգորյանը և Նիդեռլանդների դեսպան Սխերմերսը քննարկել են ՄԻՊ-ի առաջնահերթություններով համագործակցելու ուղիները

Քրիստիննե Գրիգորյանը և Նիդեռլանդների դեսպան Սխերմերսը քննարկել են ՄԻՊ-ի 
առաջնահերթություններով համագործակցելու ուղիները

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ապրիլի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը, ողջունելով դեսպանին ՄԻՊ աշխատակազմում, ներկայացրել է Սահմանադրական մանդատի հովանու ներքո Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը և Պաշտպանի ինստիտուտի հանդեպ հանրային բարձր վստահության մակարդակը՝ որպես այդ առաքելությունը հաստատակամորեն իրագործելու լավագույն երաշխիք։

«Դեսպանն իր հերթին ուրախություն է հայտնել Քրիստիննե Գրիգորյանի հետ համագործակցությունը ՄԻՊ առաքելության շրջանակում շարունակելու համար և նշելով Պաշտպանի գործունեության կարևորությունը՝ ընդգծել է, որ իր երկրում Մարդու իրավունքների պաշտպանը պետության հինգ հիմնասյուներից մեկն է։

Դեսպան Սխերմերսի առաջարկով Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է ՄԻՊ հաստատության առաջնահերթությունները։ Մասնավորապես՝  մարդու իրավունքներով պայամանավորված անվտանգային միջավայրի խնդիրները՝ ընդգծելով, որ սահմանային անվտանգություն ասելով՝ նախևառաջ, պետք է նկատի ունենալ մարդու իրավունքների կենսագործման լիարժեք ապահովող միջավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Քրիստիննե Գրիգորյանը դեսպան Սխերմերսին ներկայացրել է հետպատերազմական խնդիրներով պայամանավորված՝ ռազմագերիների, այլ պահվող անձանց, ինչպես նաև անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների առաջնահերթ խնդիրները։ Անդրադարձել է խտրականության բոլոր ձևերի արգելքի և ընտանիքում բռնության կանխարգելման, ինչպես նաև ատելության խոսքի բացառման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներգրավմամբ արդյունավետ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը։

 Նշվում է, որ Պաշտպանն ընդգծել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների առաջնահերթությունը՝ դիտարկելով նրանց, որպես հանրային կյանքին իրենց ավանդը բերելու կարող ուժեր։

«Ներկայացված առաջնահերթությունների ուղղությամբ դեսպանը ներկայացրել է ատելության խոսքի բացառման ուղղությամբ բազմակուսակցական ժողովրդավարության միջոցների կիրառման նիդեռլանդական փորձը, և համագործակցության հնարավոր ուղղությունների շրջանակում փորձագետների ներգրավմամբ նախանշված խնդիրները վերհանելու և ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»,- հայտնում ե ՀՀ ՄԻՊ աշխատակազմից։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am