Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների ամրապնդմանը. Միրզոյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ծառայում է տարածաշրջանում 
անվտանգության երաշխիքների ամրապնդմանը. Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:

«Մենք խոնարհվում ենք 1915 թվականի Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և ընդգծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը ծառայում է տարածաշրջանում անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, նոր էթնիկ զտումների ձգտումների ճնշմանը, աշխարհում մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնության կանխարգելմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրել է Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am