Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri-2022 միջոցառումների շարքը  

Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri-2022 միջոցառումների շարքը

 

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Գյումրիում հուլիսի 2-4-ը կանցկացվի Tech Week Gyumri-2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ) ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։  Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը`  միջոցառման գլխավոր նպատակներից են համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ 

«Միջոցառման պաշտոնական բացումը նախատեսվում է հուլիսի 2-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ»,-տեղեկացնում է Միջոցառման հանրային կապերի պատասխանատու Աննա Դանիելյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ձևաչափով կազմակերպված առաջին միջոցառումը Ստեփանակերտում էր, ընթացքում տեղի ունեցան 5 պանելային քննարկումներ, զուգահեռ ընթացող 6 միջոցառում և երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա հաքաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, «Կորիզ» գաղափարների մրցույթ, ինչպես նաև բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում և ստորագրվեց «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am