Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ավստրալացի աստղագետները հայտնաբերել են Կենտավրոս համաստեղության ամենաարագ աճող սև խոռոչը

Ավստրալացի աստղագետները հայտնաբերել են Կենտավրոս համաստեղության 
ամենաարագ աճող սև խոռոչը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը հայտնաբերել է վերջին 9 միլիարդ տարվա ընթացքում ամենաարագ աճող սև խոռոչը: : «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոդվածը հրապարակվել է arXiv.org էլեկտրոնային preprint կայքում և հրապարակման է ներկայացվել Publications of the Astronomical Society of Australia ամսագրում։

Ավստրալիայի ազգային համալսարանի աստղագետների խումբը օգտագործել է SkyMapper Southern Sky Survey-ի տվյալները:

Հոդվածում նշվում է, որ գերզանգվածային սև խոռոչը, ավելի մեծ է, քան Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող սև խոռոչը: Համեմատելի չափերի այլ սև խոռոչներ դադարել են նույնքան արագ աճել միլիարդավոր տարիներ առաջ: Այն կարելի է տեսնել նաև լավ սիրողական աստղադիտակով, մինչդեռ այն գտնվում է Երկրից մոտ 7 միլիարդ լուսատարի հեռավորության վրա: 

Նշվում է, որ Արեգակնային համակարգի մոլորակների բոլոր ուղեծրերը կտեղավորվեն այս սև խոռոչի հորիզոնում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am