Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Մարդասիրական անխոնջ գործունեության համար Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Մարդասիրական անխոնջ գործունեության համար Ակիրա Իշիյաման և Սալպի 
Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

 ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի փոխնախագահ, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Ակիրա Իշիյամային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Վարչապետի աշխատակազմից, Ակիրա Իշիյաման Հայաստանում է` ՀՄԲՀ նախագահ Սալպի Ագարակյանի հետ համատեղ կոխլեար իմպլանտացիայի ծրագրի շրջանակում անվճար վիրահատություններ կատարելու նպատակով:

Առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի և մարդասիրական անխոնջ գործունեության համար ՀՄԲՀ փոխնախագահ, բժիշկ-վիրաբույժ Ակիրա Իշիյաման և Սալպի Ագարակյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն անվանի բժշկին և տիկին Ագարակյանին է հանձնել ՀՀ վարչապետի շնորհակալագրերը: Արայիկ Հարությունյանը երախտագիտություն է հայտնել Ակիրա Իշիյամային՝ մարդասիրական նպատակներով պարբերաբար վիրահատություններ իրականացնելու և Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի ծրագրի զարգացմանն աջակցելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]