Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վարչապետը և Ռուանդայի ԱԳՄՀ նախարարն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին

Վարչապետը և Ռուանդայի ԱԳՄՀ նախարարն անդրադարձել են երկկողմ 
առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուանդայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Վինսենտ Բիրուտային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-Ռուանդա  համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում և ակնկալիք հայտնել, որ այն կխթանի նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ջերմությամբ է հիշել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեի հետ շփումները՝ վերջինիս Հայաստան այցի, ինչպես նաև Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում և վերահաստատել գործընկերությունը խորացելու պատրաստակամությունը:

Ըստ աղբյուրի՝ Վինսենտ Բիրուտան շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Ռուանդայի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Նա արդյունավետ է գնահատել ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ քննարկումները և նշել, որ Ռուանդան հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՖՄԿ շրջանակում փոխգործակցության օրակարգի շուրջ, անդրադարձել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Այս առումով հետաքրքրական է համարվել զբոսաշրջության ոլորտը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վարչապետը խնդրել է իր ողջույնները փոխանցել Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am