Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել Է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել Է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու 
Ռուսաստանի պատրաստակամության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը նախապաշարմունքներ չունի Ուկրաինայի հետ հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ընտրությունը Կիևինն է, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Մենք որևէ նախապաշարմունք չունենք, որ վերսկսենք բանակցությունները հարցերի ավելի լայն շրջանակի շուրջ, բայց գործը կախված է ոչ մեզանից։ Որովհետև ուկրաինական իշխանությունները, սկսած նախագահից և վերջացրած խորհրդականների անհամար թվով, անընդհատ հայտարարում են, որ ոչ մի բանակցություն չի լինի, մինչև Ուկրաինան չհաղթի Ռուսաստանին»,- լրագրողներին հայտարարել է Լավրովը՝ Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ բանակցություններից հետո։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]