Շփման գծի որոշ հատվածներում Ադրբեջանը կիրառել է հրաձգային զինատեսակներ. հայկական կողմը կորուստներ չունի
10:46, 6 Օգոստոս 2022
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում