Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը. կա ձերբակալված անձ

Բացահայտվել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված 
ավազակության դեպքը. կա ձերբակալված անձ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն (ՔԿ) բացահայտել է քաղցրավենիքների խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՔԿ-ից, դեպքի վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022 թ. օգոստոսի 7-ին, ըստ որի՝ նախօրեին անհայտ անձը, թղթե տոպրակ վերցնելու պատրվակով, մուտք է գործել Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գործող քաղցրավենիքների խանութ և աշխատակցուհու նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով՝ հափշտակել դրամարկղում առկա, նախնական տվյալներով, 540.000 ՀՀ դրամ գումարն ու դիմել փախուստի:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են խանութի սրահը տեսանկարահանող սարքի տեսագրությունները: Աշխատակցուհին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Վարութային գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է, ով Երևան քաղաքի 34-ամյա բնակիչ է: Վերջինս հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am