Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգ է ստացվել. ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման ահազանգ 
է ստացվել. ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին ժամը 10:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել մետրոպոլիտենը:

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը:

Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է հաղորդագրչության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am