Ռադուկանուն Ցինցինատիի մրցաշարում Ուիլյամսից հետո հաղթել է նաև Ազարենկոյին
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ներկայացնող Էմմա Ռադուկանուն շարունակում է հաղթարշավը Ցինցինատիի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախորդ տարվա ԱՄՆ բաց առաջնության չեմպիոն Ռադուկանուն, ով բացահայտում էր ամբողջ սպորտային աշխարհի համար, Ցինցինատիի մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ շրջանում մրցեց Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկոյի հետ: Բրիտանացին հաղթեց երկու սեթերից հետո` 6:0, 6:2 հաշվով:
Ցինցինատիի մրցաշարի առաջին տուրում Էմմա Ռադուկանուն մրցաշարի հետագա պայքարից դուրս էր թողել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին:
Ցինցինատիի մրցաշարն անցկացվում է օգոստոսի 15-22-ը: Առաջին անգամ Մաստերս կարգի այս մրցաշարն անցկացվել է 1899 թվականին: Այն դասվում է թենիսի Մաստերս 1000 կարգի մրցաշարերին: Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևն է, իսկ կանանց մրցաշարում` Էշլի Բարտին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում