Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ

Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և 
արարողակարգի վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան Սամվելյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ նախագահի պաշտոնական էջից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը.

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդական Տիգրան ՍԱՄՎԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության պետ (ծածկագիր՝ 01-9-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը»,- ասվում է կարգադրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am