Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Քրիստինա Ագիլերան համերգ կտա Երևանում

Քրիստինա Ագիլերան համերգ կտա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ փոփ-աստղ,«Գրեմմի» վեցակի մրցանակակիր Քրիստինա Ագիլերան հոկտեմբերի 22-ին համերգային ծրագրով հանդես կգա Երևանի «Հրազդան մարզադաշտում»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է «Հայա» փառատոնը։

«Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ն, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ն և այլք:

Բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող:

Աշխարհահռչակ փոփ-աստղ Քրիստինա Ագիլերան հանդես կգա բացառիկ համերգային ծրագրով մեր Աշնանային փառատոնի բեմում։

Մեր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ

Հանդիպելու ենք «Հրազդան» մարզադաշտում, հոկտեմբերի 22-ին»,- հայտնում է«Հայա» փառատոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am